Վիեննայում սիրիական հակամարտության հարցով շաբաթօրյա բանակցությունների նախաշեմին ՄԱԿ-ում տարածված փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանն առաջարկում է Սիրիայում 18 ամսով սահմանել անցումային շրջան, որից հետո այնտեղ կարելի կլինի նախագահի ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Առաջարկներից չի զգացվում՝ արդյոք Մոսկվան ցանկանո՞ւմ է այդ մեկուկես տարիների ընթացքում Բաշար Ասադին նախագահ տեսնել: Նաև դրանցում չի խոսվում այն մասին, թե արժե՞ արդյոք, որ նա իր թեկնածությունն առաջադրի արտահերթ ընտրություններում:
Կրեմլը նաև սիրիական ընդդիմությանն առաջարկում է հանդես գալ միասնական ճակատով՝ որպես բանակցային գործընթացի կողմերից մեկը:











































