Tuesday, 16 06 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ

Ռուսաստանը մտադիր է իր վերահսկողության տակ առնել Վրաստանի ինտերնետը. վրացական մամուլ

Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը ցանկանում է վերահսկողություն հաստատել Վրաստանում համացանցի նկատմամբ։ Էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, օգտակար հանածոների, բջջային կապի ոլորտներից հետո ռուսական փողերը կարող են հայտնվել նաև վրացական ինտերնետային տիրույթում։

Խոսքը ռուսական «Վիմպելկոմ» ընկերության մասին է, որը ցանկանում է գնել «Կավկասուս օնլայն» ընկերությանը։ Նա տվյալ հարցով դեռ չի դիմել հաղորդակցությունների կարգավորման հանձնաժողովին։ «Վիմպելկոմի» կողմից «Կավկասուս օնլայնին» գնելու ցանկությունը թերթի հետ զրույցում հաստատել է «Կավկասուս օնլայնի» հիմնադիր Մամիա Սանադիրաձեն։ Իսկ ռուսական ընկերությունը որևէ մեկնաբանություն չի անում այդ հարցի շուրջ։

Մամիա Սանադիրաձեն հայտարարել է, որ եթե այդ գործարքը տեղի ունենա, և ռուսական ընկերությունը հայտնվի շուկայում, ապա նա կտիրի Եվրոպան Ասիայի հետ կապող մալուխին: «Դա Ռուսաստանին հնարավորություն կտա վերահսկելու բոլոր հեռախոսազանգերն ու նամակագրությունը։ Խոսքը 1200 կիլոմետր երկարության մալուխի մասին է, որով Վրաստանն ինտերնետ է ստանում Եվրոպայից և այն փոխանցում է Հայաստանին ու Ադրբեջանին։

Քաղաքական մոտիվացիաներ ունեցող կողմի ձեռքերում այն կարող է դառնալ տեղեկատվական հոսքերի վերահսկման հզոր մեխանիզմ։ Տվյալ մալուխը Սև ծովի հատակով անցկացվել է 2008 թվականին, և ինտերնետը Եվրոպայից մեզ մոտ ստացվում է ամենակարճ ճանապարհով։

Դրա օգնությամբ «Կավկասուս օնլայնը» ապահովում է դեպի Հայաստան ինտերնետի մատակարարման 85 տոկոսը, դեպի Ադրբեջան՝ մատակարարման 50 տոկոսը և դեպի Վրաստան՝ 55 տոկոսը։

Եթե «Վիմպելկոմը» գնի «Կավկասուս օնլայնը», ապա Ռուսաստանը կտիրի ամենամեծ ու կարևոր մայրուղուն և կկարողանա վերահսել երկիր մտնող հեռախոսազանգերն ու նամակագրությունը»,- ասել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում