Սևանում, Մարտունիում և Վարդենյաց լեռնանցքում նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, տեղում է ձյուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարնե րն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:









































