«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, հիմնարկի խցերից մեկի խուզարկությամբ սառնարանի հետնամասի պահոցից հայտնաբերել և առգրավել են 62 բջջային հեռախոս:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Կ. Ս.-ին տեսակցության եկած կնոջ՝ Մ. Լ.-ի պայուսակից հայտանաբերել և առգրավել են 16 բջջային հեռախոս, 9 ականջակալ, բջջային հեռախոսի 6 լիցքավորիչ և 2 «USB» լար:
Կատարվում է հետաքննություն: