Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է փոխարինել Ժոզե Մոուրինյոյին Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
Sunday People-ի տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին «արիստոկրատներ»-ի ղեկավարությունը կբանակցի մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի հետ: «Ատլետիկո»-ի հետ Սիմեոնեի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հավելենք, որ «Սթոք Սիթի»-ի դեմ հանդիպմանը պարտություն կրելուց հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:







































