Դանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը կարող է կողմ լինել սեքսի նկատմամբ ազգային վերաբերմունքի մասին օտարերկրացիների համար դասերի անցկացման ծրագրի ներմուծմանը։
Չնայած այն բանին, որ ներգաղթյալների թիվը Դանիայի բնակչության ընդհանուր թվի 12 տոկոսն է կազմում, 2013-14 թթ. բնակչության այդ կատեգորիայի կողմից իրականացվել է բոլոր բռնաբարությունների 34.5 տոկոսը։ Նախաձեռնության հեղինակները մատնացույց են անում նման ծրագրի հաջողությունը Նորվեգիայում։
Ներգաղթյալներին կսովորեցնեն, որ եթե կինը հարբած վիճակում է կամ չափազանց բաց է հագնված, դա ամենևին չի նշանակում, որ նա սեքսի նպատակով ինչ-որ մեկին է փնտրում՝ հայտնում է The Local-ը։









































