Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում «Սևիլյա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ռեալ»-ին:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով: Գոլերի հեղինակ դարձան Չիրո Իմոբիլեն, Էվեր Բանեգան և Ֆերնանդո Լյորենտեն:
«Ռեալ»-ի կազմում աչքի ընկան Սերխիո Ռամոսը և Խամես Ռոդրիգեսը:
Այսպիսով, այս հաղթանակից հետո «Սևիլյա»-ն ամրապնդեց իր տեղն Իսպանիայի ընթացիկ առաջնության աղյուսակի 10-րդ հորիզոնականում:
«Սևիլյա»-«Ռեալ»՝ 3:2
0:1 Ռամոս (22՛), 1:1 Իմոբիլե (36՛), 2:1 Բանեգա (61՛), 3:1 Լյորենտե (74՛), 3:2 Խամես (90՛)









































