Թենիսի՝ Փարիզում ընթացող «Մասթերս» մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչ Նովակ Ջոկովիչ – Ստանիսլաս Վավրինկա պայքարում 3 սեթի արդյունքում հաղթեց սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը:
Նովակն առաջին սեթում առավելության հասավ 6:3 հաշվով: Շվեյցարացի թենիսիստ Վավրինկան երկրորդ սեթում կարողացավ պարտության մատնել Ջոկովիչին 3:6 հաշվով:
Վճռորոշ 3-րդ սեթում Ջոկովիչը ոչ մի հնարավորություն չտվեց Վավրինկային՝ հաղթելով 6:0 հաշվով:
Այսպիսով՝ մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն Նովակ Ջոկովիչն ու բրիտանացի Էնդի Մարեյը: Վերջինս կիսաեզրափակիչի առաջին խաղում առավելության էր հասել իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերի նկատմամբ: