Firefox 42-ում հայտնվել է լրտեսությունից պաշտպանող գործառույթ: Այն գաղտնի ռեժիմով է աշխատում. արգելափակում է գովազդի և վերլուծության հետ կապված բոլոր լրտեսող ծրագրերը: Դրանով հանդերձ ընկերությունը տեսանյութում խոստովանել է, որ նոր ծրագիրը գործածելու դեպքում հնարավոր է էջերը կորցնեն իրենց նախնական տեսքը՝ հայտնում է toneto.net-ը:
Նոր ծրագիրը թույլ չի տա կողմնակի անձանց ձեր բրաուզերից որևէ տեղեկություն հայթայթել:







































