ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի և ԶԼՄ-ների, մասնավորապես « Հրապարակ» օրաթերթի միջև ծավալված սկանդալի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նշեց, որ չէր ուզենա խառնել անձնական հարցերը պետական հարցերին. «Բայց ես գործում եմ բացառապես գոյություն ունեցող կարգերի, օրենքների շրջանակներում: Կեղծ մատնությունների, զրպարտությունների, ոչ լիարժեք կամ ոչ ճիշտ նյութերի տրամադրման համար մենք դիմում ենք օրինական քայլերի՝ հարցի լուծման համար, և դա երբևիցե չի կարող ազդել մեր ընդհանուր գործունեության և համբավի վրա»:










































