Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ», տեղեկացնում է Guardian.com-ը:
Հիշեցնենք, որ Վալդեսը ներկա պահին հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը, սակայն թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ տարաձայնություններ ունենալու պատճառով կարող է լքել «կարմիր սատանաներ»-ի ճամբարը:
«Լիվերպուլ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մտադիր է հունվարին իր թիմ հրավիրել Վիկտոր Վալդեսին: Սպասվում է, որ գործարքը կարժենա մոտ 7 մլն եվրո:








































