Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վերսկսել են PKK-ի դիրքերին ավիահարվածները հյուսիսային Իրաքի տարածքում: Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքական կործանիչները Հյուսիսային Իրաքի տարածք են ներխուժել տեղի ժամանակով 19:40-ին:
Հիշեցնենք, որ Անկարան «սիրիական մանդատն» ընդունել է 2012-ին, որի համաձայն Թուրքիան կարող է ահաբեկչության և երկրի դեմ ուղղված մյուս սպառնալիենքրի դեմ պայքարում ցանկացած մեթոդներ ձեռնարկել, որը կարող է ծագել Իրաքում և Սիրիայում գտնվող ահաբեկչական խմբավորումներից:









































