Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է իսպանական «Վալենսիա»-ի գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆիի ծառայություններով, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Կարմիր սատանաներ»-ի ներկայացուցիչները ներկա են գտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Գենտ»-«Վալենսիա» հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մուստաֆին մասնակցել է 8 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:









































