Իտալական «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին կարող է տեղափոխվել Անգլիա:
Ըստ աղբյուրի՝ արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Վերջինս ցանկանում է 22-ամյա արգենտինացու տրանսֆերը ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նշենք, որ Իկարդիի ծառայություններով հետաքրքրված էր նաև Լոնդոնի «Արսենալ»-ը:










































