Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծառայություններով: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Գվարդիոլան, ով մեծ հաջողությունների է հասել «Բարսելոնա»-ի և «Բավարիա»-ի հետ, դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի շուրջ: Բազմաթիվ տեղեկությունների համաձայն՝ իսպանացին դժգոհ է Բունդեսլիգայում մրցակցության բացակայությունից և կարող է այլ առաջնություն տեղափոխվել:
Հիշեցնենք, որ ներկայումս «Չելսի»-ն 15-րդ տեղն է զբաղեցնում Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում՝ իր ակտիվում գրանցելով 11 միավոր: «Բավարիա»-ն 31 միավորով Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է:









































