Փխենյանում զբոսաշրջիկներին կառաջարկեն Մի-17 ուղղաթիռով էքսկուրսիաներ մայրաքաղաքի երկնքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պարբերականը նշում է, որ Հյուսիսային Կորեան ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընդունում է տարեկան մոտ 6000 զբոսաշրջիկ, հիմնականում՝ հարևան Չինաստանից:
Չինական Young Pioneer Tours զբոաշրջային գործակալությունից Ռոուեն Բիրդի խոսքով՝ նոր տուրը ներառում է թռիչք Թեդոնգան գետի վրայով, թռիչք 105-հարկանի Ryugyong Hotel-ի շուրջը, վերևից աշխարհի ամենամեծ May Day մարզադաշտի դիտում:
Koryo Tours-ում նշել են, որ զբոսաշրջիկները կկարողանան տեսնել նաև Կորեայի Աշխատավորական կուսակցության հուշարձանը:
Հետաքրքիր է, որ ուղղաթիռով տուրի ընթացքում զբոսաշրջիկներին կթույլատրվի ֆոտոնկարահանում անել:
Յուրահատուկ էքսկուրսիայի մոտավոր տևողությունը կլինի 30-40 րոպե, արժեքը՝ 195 դոլար:








































