ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է «Ռեալ»-ից հեռանալու պատճառների մասին:
««Ռեալ»-ից փողի համար չեմ հեռացել: Ցանկանում էի իմանալ, կերկարաձգվի՞ արդյոք պայմանագրիս ժամկետն ու բացասական պատասխան ստացա:
«Արքայական ակումբ»-ի ղեկավարությունը ցանկանում էր փակել այդ ամռանը գնված ֆուտբոլիստների տրանսֆերների գումարը:
Ստիպված էի լինելու հետին պլանում մնալ: Իսկ դա այն չէր, ինչ ես ցանկանում էի»,- El Pais-ը մեջբերում է Դի Մարիայի խոսքերը:








































