Դանակով զինված տղամարդը կալիֆոռնիական Մերսեդ ավանի համալսարանի տարածքում հարձակում է իրականացրել։ Մինչ ոստիկանության կողմից սպանվելը՝ նա հասցրել է վիրավորել 5 մարդու։
Վիրավորներից 3-ի մոտ վնասվածքները թեթև են, մյուս 2-ին հոսպիտալացնելու անհրաժեշտություն է առաջացել։ Հանցագործն իր զոհերին սպասել է համալսարանի շենքի մուտքի մոտ։ Նշվում է, որ ոչ բոլոր վիրավորներն են ուսանողներ։
Ոստիկանությունը չի հայտնում հանցագործի անունն ու հնարավոր շարժառիթները։
Համալսարանում սովորում է մոտ 6000 ուսանող։ Ավանը գտնվում է նահանգի վարչական կենտրոն Սակրամենտոյից 190 կմ հարավ։
Նշենք, որ 2015 թվականի հոկտեմբերին նմանատիպ դեպքեր են գրանցվել ԱՄՆ առնվազն 2 բուհում:










































