Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) տարած հաղթանակի կապակցությամբ։
Ռուհանին իր շնորհավորական ուղերձը հասցեագրել է Թուրքիայի կառավարությանն ու ազգին՝ նշելով, որ Թուրքիայի ժողովուրդն ընտրություն է կատարել ավելի ուժեղ կառավարություն ունենալու օգտին։
Ռուհանին հույս է հայտնել, որ Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները հետագայում էլ ավելի կխորանան ու կընդլայնվեն։










































