Ավելի քան 40 մարդ է զոհվել Հարավային Սուդանում ինքնաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում են ականատեսները՝ փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։
Ավելի ուշ Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչ Աթենի Ուեկը հաստատել է, որ զոհվել է 41 մարդ։ 2 մարդ ողջ է մնացել։ Նրանցից մեկն անձնակազմի անդամ է, մյուսը՝ երեխա։
Նշվում է, որ անձնակազմի 5 անդամները ռուս են եղել։
AirLive-ի փոխանցմամբ՝ ընկել է ռուսական Ան-12 ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո՝ Ջուբայի օդանավակայանից 800 մետր հեռավորության վրա։








































