Իսրայելական զորքերը Հորդանան գետի Արևմտյան ափին շրջայցերից մեկի ժամանակ առգրավել են պաղեստինյան ռադիոկայանի փոխանցող սարքավորումը՝ կայանին մեղադրելով հրեական պետության քաղաքացիների վրա հարձակումներ հրահրելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ալ-Հուրրիա» ռադիոն հեռարձակվել է Հեբրոն քաղաքում, որը դարձել է մեկ ամսում 10 իսրայելցու և մոտ 70 պաղեստինցու կյանք խլած ներկայիս սրման «ամենաթեժ կետը»:
Հեբրոնում, որտեղ մի քանի հարյուր հրեա բնակիչներ ապրում են բանակի պահպանության նեքո՝ տասնյակ հազարավոր պաղեստինցիների շրջապատում, մեկ ամսում տեղի է ունեցել 29 հարձակում, այդ թվում 22-ը՝ սառը զենքի կիրառությամբ: Զինվորականների հաշվարկով՝ իսրայելցիների դեմ այնտեղ 3 անգամ հրազեն է կիրառվել, արձանագրվել է 4 դիտավորյալ բախում ավտոմեքենաներին:
Պաղեստինյան ՖԱԹՀ իշխող շարժման հետ կապված «Ալ-Հուրրիա»-ն հեռարձակվում է 2002 թվականից:










































