Լոնդոնի «Չելսի»-ի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը աջակցության խոսքեր է հասցեագրել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
««Չելսի»-ում այնքան է ընդունված ձգտել հաղթանակների, որ թե` սեփականատերը, թե՛ տնօրենների խորհուրդը որոշել են հաղթել ցանկացած գնով: Ես նրանց հասկանում եմ:
Սակայն այժմ ակումբում կայունություն են պահանջում: Իսկ որքանո՞վ է այն կարևոր: Կայուն հաղթանակները իդեալ են: Բոլորը ցանկանում են, որ մարզիչն ավելի շատ հաջողությունների հասցնի թիմը: Մոուրինյոյին պետք է ժամանակ տալ: Ժոզեն բարձրակարգ մարզիչ է»,- Mirror-ը մեջբերում է Լեմպարդի խոսքերը:







































