«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան վստահություն է հայտնել, որ իր հաճախորդն ի զորու է հանդես գալ Իտալիայի հավաքականում: Գործակալը նշել է, որ հարձակվողի մոտեցումները գործին ամբողջովին փոխվել են:
«Հաշվի առնելով այն, թե ինչպես է Մարիոն դրսևորում իրեն այժմ, հաշվի առնելով նրա խաղային որակները, հանգստությունը, վստահ եմ, որ նա կօգնի «Միլան»-ին՝ շարք վերադառնալուց հետո:
Բայց նա կարող է օգնել նաև Իտալիայի հավաքականին և ընդհանուր առմամբ ամբողջ առաջնությանը: Բալոտելին ճիշտ ուղու վրա: Նա շարունակում է բարելավել խաղային որակները:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ակնարկել է, որ հավաքական կհրավիրի նրանց, ովքեր արժանի են: Մարիոն կապացուցի, որ արժանի է»,- GrParlamento-ը մեջբերում է Ռայոլայի խոսքերը:









































