Ռուսական իշխանության ընդդիմադիր ուժերը համարում են, որ Պուտինը վաղ թե ուշ կարող է նոր ռազմական գործողություններ սկսել, ընդ որում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ, օրինակ՝ Մերձբալթիկայի դեմ, տեղեկացնում է politeka.net-ը:
«Ցանկացած բռնապետություն ենթադրում է ռազմական գործողությունների զարգացում: Վատագույն դեպքում Պուտինի ռեժիմի համար հավանական է Լատվիայի կամ Էստոնիայի միջով ՆԱՏՕ-ի սահմանը հատելը»,- ասում է ռուս ընդդիմադիր Գարի Կասպարովը:
Նա նաև համարում է, որ Պուտինը չի հրաժարվի Ուկրաինայի հանդեպ իր ագրեսիվ ծրագրերից:
«Պուտինի նպատակը Ուկրաինայի պետականության ոչնչացումն է»,- նշել է նա:






































