Մոտ քառասուն մարդ է զոհվել Սիրիայի հարավային Դարա’ա քաղաքում այն բանից հետո, երբ այնտեղ մտցված ծանր զինտեխնիկան սկսել է գնդակոծել խաղաղ ցուցարարներին և բնակելի տները: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը` հղում անելով սիրիացի իրավապաշտպաններին: Նախկինում հաղորդվում էր 25 զոհի մասին:
Հրետանային համազարկները երեկ ամբողջ օրը լսվել են Հորդանանի տարածքում: Դարա’ա քաղաքը շատ մոտ է այդ երկրի սահմանին, այդ պատճառով Սիրիայի իշխանությունները երեկ որոշում էին կայացրել Հորդանանի հետ սահմանը փակելու մասին:










































