Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում անցկացված հարցումների համաձայն, առաջատարը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն է (ԵԱԿ), սակայն քվեարկության արդյունքները դեռ պատրաստ չեն և կհրապարակվեն ավելի ուշ։
Ամերիկյան Artur J.Finkelstein&Associates ընկերության ներկայացուցիչ Ջորջ Բիրնբաումը հայտարարել է, որ իր ընկերությունը հարցում է անցկացրել ընտրական օկրուգների ճնշող մեծամասնությունում։ Դրանց համաձայն՝ 65 ընտրական օկրուգում հաղթում են նախագահ Իլհամ Ալիևի կուսակցության թեկնածուները, 53 օկրուգում հաղթում են անկախները (28), ինքնաառաջադրվածները (28), 5-ում՝ ընդդիմադիր գործիչները։
Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում 125 տեղերի համար պայքար է մղել 767 թեկնածու։









































