Պաղեստինյան ազգային վարչակազմի առաջնորդ Մահմուդ Աբասը հետաձգել է վարչապետ Սալամ Ֆայադի հետ հանդիպումը, ով պատրաստվում է հանձնել նրան հրաժարականի իր դիմումը:
«Հանդիպումը, որի ընթացքում Ֆայադը, հավանաբար, պատրաստվում էր հաձնել հրաժարականի դիմումը, հետաձգվել է անորոշ ժամանակով՝ չնայած որ այն պետք է տեղի ունենար դեռևս հինգշաբթի երեկոյան՝ Աբասի վերադառնալուն պես»,- հաղորդել է «Պաղեստինի ձայն» ռադիոկայանը:
Նշվում է, որ Ֆայադի հրաժարականի պատճառը միջպաղեստինյան կարգավորման առաջընթացն է և ազգային միասնության նոր կառավարություն կազմելու հեռանկարները։ Վերջինս կզբաղվի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերով։