Եթե ասենք, որ սլովենացի դարպասապահ Հանդանովիչն «Ինտեր»-ին դուրս բերեց առաջին հորիզոնական, դժվար թե սխալվենք:
Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրի «Ինտեր» – «Ռոմա» հանդիպմանը Հանդանովիչն ուղղակի փայլեց՝ 4 վայրկյանում 4 սեյվ կատարելով:
Այս հանդիպումն ավարտվել է «ներաձուրիներ»-ի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գոլը խփել է Գարի Մեդելը՝ հաղթանակ պարգևելով միլանյան թիմին:










































