2006 թվականի օլիմպիական չեմպիոն Բրեդ Գրուշյեն վնասվածք է ստացել թիմակցի նետման ժամանակ սառույցի վրա անհաջող ընկնելու պատճառով:
35-ամյա կանադացի քյորլինգիստը խաղի ժամանակ գլխիվայր անհաջող ընկել է, որի արդյունքում կորցրել է գիտակցությունը:
Բուժօգնությունից հետո Գրուշյեն ոտքի է կանգնել ու ինքնուրույն դուրս եկել խաղահրապարակից, այնուհետև նա հոսպիտալացվել է:
Բուժզննման արդյունքում պարզվել է, որ օլիմպիական չեմպիոնն ուղեղի ցնցում է ստացել: Հաջորդ օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից:






































