Թայվանում արագընթաց գնացքից ավելի քան 600 ուղևոր է տարհանվել, երբ գնացքի վագոններից մեկում հայտնաբերվել է ենթադրյալ պայթուցիկ սարք: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ գնացքի զուգարաններից մեկում, որն ուղևորվում էր Թայվանի վարչական կենտրոն Թայպեյ քաղաք, հայտնաբերվել են երկու պայուսակներ, որոնք գարշահոտություն են տարածել:
Գնացքի Taiwan High Speed Rail Corp օպերատոր-ընկերությունը գործակալությասնը հայտնել է, որ պայթյունի մասին ոչ մի սպառնալիք իրենք չեն ստացել: