ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը նշել է, որ կիսապաշտպան Անխել Դի Մարիան իրեն գերազանց է դրսևորում փարիզյան ակումբում:
«Դի Մարիան նոր հնարավորություններ է տալիս մարզչին, քանի որ կարող է խաղալ ցանկացած գոտում: Պետք է առավելագույն չափով օգտագործել ֆուտբոլիստի անհատական վարպետությունը: Դա այնքան էլ հեշտ չէ, բայց մենք փորձում ենք:
Կարծում եմ՝ Անխելը կարող է ավելի լավ խաղալ: Այդ իսկ պատճառով չեմ անհանգստանում նրա համար: Դի Մարիան արդեն հաղթանակներ է պարգևում, բայց կարող է ավելի լավ հանդես գալ»,- Sport-ը մեջբերում է Բլանի խոսքերը:







































