Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը հաստատել է, որ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Թոմ Դոնիլիոնը ապրիլի 14-15-ին կայցելի Մոսկվա՝ հաղորդում է Interfax-ը:
«Շատ եմ սպասում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Թոմի Դոնիլիոնի ապրիլի 14-15-ին Մոսկվա կատարելիք այցին: Հետաքրքիր այց կլինի»,- գրել է դեսպանը Twitter-ի իր միկրոբոլգում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Դոնիլիոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետք է փոխանցի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական ուղերձը: Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Պուտինը չի նախատեսում հանդիպել Դոնիլիոնի հետ: