«Քրիստալ Փելաս»-ի գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպումից առաջ նշել է մրցակցի ամենավտանգավոր ֆուտբոլիստի անունը, տեղեկացնում է ВВС-ը:
«Հիմա Ռունին բարձրունքի վրա է: Տեսնում եմ, որ նա հիասթափված է, իսկ երբ Ռունին հիասթափված է, ապա պետք է փախչել: Դա նրան ավելի վտանգավոր է դարձնում»,- հայտարարել է Պարդյուն:
Հիշեցնենք, որ «Քրիստալ Փելաս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 31-ին, Երևանի ժամանակով 19:00-ին:









































