Իրականությունն այլ է, հենց ռեժիմի ներսում կա լրջագույն պրոբլեմ։ Ճիշտ է Սերժ Սարգսյանն իրենից կախված ամեն բան արել է, որ հանրաքվեի գործին լծվեն իր թիմակիցները։ Նա խոստացել է Հովիկ Աբրահամյանին, որ նոր սահմանադրական համակարգում կլինի վարչապետը, Գագիկ Հարությունյանին խոստացել է, կդառնա ՀՀ գլխավոր թամադան, սակայն իշխանության մեջ գտնվող շատերը իրենց տեղը չեն գտնում նոր այդ համակարգում ։ Նրանք հասկանում են, որ Սերժ Սարգսյանը այդ ամենը անում է իր անձնական իշխանությունը ամրապնդելու համար և չունեն նրան օգնելու որևէ շահագրգռվածություն։ Այս մասին Ազատության հրապարակում ընթացող Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի ճակատի «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:










































