Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Անխել Դի Մարիան գովեստի խոսքեր է հղել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների՝ Քրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հասցեին, տեղեկացնում է Marca-ն:
«Ես միշտ էլ ասել եմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստները Մեսսին և Ռոնալդուն են: Այդ իսկ պատճառով է նրանց անունները գրվում «Ոսկե Գնդակ»-ի հավակնորդների լավագույն եռյակում:
Չեմ ցանկանում ընտրել որևիցէ մեկին: Նրանք երկուսն էլ լավագույնն են: Ե՛վ Ռոնալդուն, և՛ Մեսսին արժանի են գովեստի խոսքերի»,- հայտարարել է Դի Մարիան:







































