Երևանի «Սպարտակ» մարզաառողջարարական համալիրում մեկնարկեց ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը:
Ջրագնդակի այս առաջնությանը մասնակցում է 6 թիմ՝ «Նեպտուն», «Դելֆին», «Տիտան», «ORWP», «Երևան», «Արմադա», «Արմադա-2»:
«Մեր նպատակը փոքր երեխաներին ջրագնդակին ավելի մոտեցնելն է: Ցավոք, ջրագնդակը Հայաստանում ճանաչված մարզաձև չէ: Մեր երկրի բնակչության 80 տոկոսը չգիտի լողալ: Եթե մարզվում են ջրագնդակով, ապա առաջինը լողալ են սովորում: Ջրագնդակ մարզաձևում երեխաների ֆիզիկական զարգացումը շատ ավելի բարձր է:
Իսկ թե ինչու չի զարգանում ջրագնդակը Հայաստանում, դա նրանից է, որ մենք չունենք բազա: Նույնիսկ ջրի համար գումար ենք վճարում»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Հայաստանի ջրագնդակի դաշնության նախագահ Ռուբեն Հակոբյանի խոսքերը:
Ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը կավարտվի նոյեմբերի 1-ին:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ մամուլի ծառայության





































