Իտալական Moschino ընկերությունը ամերիկյան Mattel խաղալիք արտադրողի հետ սեփական դիզայն է մշակել Բարբի տիկնիկի համար: Դա նվիրված է հագուստի նոր հավաքածուի թողարկմանը, հայտնում է WWD-ն:
Ընկերության կրեատիվ տնօրեն Ջերեմի Սքոթը տիկնիկներին հագցրել է ցանցավոր շապիկներ, մատիտ-կիսաշրջազգեստ և կաշվե բաճկոններ, դրանք համալրել տարբեր աքսեսուարներով:
Նույնպիսի իրեր, միայն թե մեծ չափի, ընդգրկվել են Moschino-ի նոր հավաքածուում: Դրա թողարկումը ծրագրված է նոյեմբերի 9-ին: Գները տատանվում են մեկ շապիկը՝ 224 դոլարից մինչև 1 500 դոլար՝ կաշվե բաճկոնը:

















































