Մոուրինյոյին աշխատանքից հեռացնելու հարցում «Չելսի»-ի հիմնական խնդիրներից մեկը նրա հրաժարագինն է:
Նշվում է, որ պորտուգալացի մասնագետը շուրջ 40 մլն եվրո կստանա, եթե ակումբը վաղաժամկետ լուծարի մասնագետի հետ կնքած պայմանագիրը:
Հիշեցնենք, որ լոնդոնցիները վերջերս են նոր պայմանագիր ստորագրել Մոուրինյոյի հետ, որի ժամկետն ավարտվելու է 2019 թվականին:









































