Մյունխենի «Բավարիա»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է իտալական «Լացիո»-ի կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնի ծառայություններով, տեղեկացնում է Calciomercato-ն:
Անդերսոնի գործող պայմանագրի ժամկետը «Լացիո»-ի հետ լրանում է 2020 թվականին, իսկ վերջինիս հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո:
Բացի այդ, բրազիլացին կարող է տեղափոխվել այլ ակումբ ավելի քիչ գումարով:









































