Wednesday, 10 06 2026
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ

Սերժ Սարգսյանը հարսանիքին մասնակցելու ժամանակ գտավ, իսկ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու ձևական ժեստ անգամ չարեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հերթական անգամ ամոթալի իրավիճակում հայտնվեց: ԱԺ նիստի մեկնարկը արձանագրելիս նա մոռացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգել: Սահակյանը սովորականի պես սկսեց նիստը վարել, ինչը դուր չեկավ պատգամավորներին: Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը բղավեց, թե՝ մի րոպե կանգնենք, հարգենք զոհերի հիշատակը, նոր նստենք: Սահակյանն ասաց. «Իհարկե, մենք առավոտյան արարողություն կատարել ենք, բայց եթե ցանկություն կա, կարող ենք մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»: Այնուհետև հայտարարվեց լռության և հիշատակի րոպե:

Հասկանալի է, որ հոկտեմբերի 27-ի սպանդը Գալուստ Սահակյանի համար պաշտոնական վերելքի յուրօրինակ հնարավորություն բացեց, բայց ամեն դեպքում տգեղ է, երբ խորհրդարանի ղեկավարն իր գործընկերների հիշատակը հարգում է հուշումից հետո միայն: Եվ, ընդհանրապես, պետական այդ ահաբեկչության զոհերի նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու ավանդույթը մեր երկրում տարեցտարի, կարծես թե, փոխվում է: Այլևս անգամ ձևական ժեստեր չեն արվում պետական պաշտոնյաների կողմից: Սերժ Սարգսյանը, որ նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքին մասնակցելու ժամանակ գտել էր, ո՛չ սպարապետ Վազգեն Սարգսյանի, ո՛չ էլ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակը հարգելու համար Եռաբլուր ու Պանթեոն չայցելեց: Եռաբլուրում չէր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն ուղղակի պարտավոր էր հայոց բանակի հիմնադիր սպարապետի հիշատակը հարգել՝ անձամբ խոնարհվելով նրա շիրիմին: Եռաբլուրում էր փոխնախարար Դավիթ Տոնոյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում