Հրապարակվեց ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է ևս 6 հորիզոնականով և զբաղեցնում է 90-րդ տեղը: Մեր ընտրանին 421 միավոր ունի:
Իսպանիայի ընտրանին շարունակում է վստահաբար գլխավորել աղյուսակը: Լավագույն եռյակում են նաև Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները:
Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Իսպանիա – 1538 միավոր
2. Գերմանիա – 1428
3. Արգենտինա – 1292
4. Խորվաթիա – 1191
5. Պորտուգալիա – 1163
6. Կոլումբիա – 1154
7. Անգլիա – 1135
8. Իտալիա – 1117
9. Հոլանդիա – 1093
10. Էկվադոր – 1056
….
90. Հայաստան – 421







































