Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Օլիվիե Ժիրուի կարծիքով՝ «Արսենալ»-ի հաջողությունները կապված են հոգեբանական խնդիրները հաղթահարելու հետ:
«Այն, որ մենք «Մանչեսթեր Սիթի»-ի հետ բաժանում ենք առաջին հորիզոնականը, հիանալի արդյունք է: Սակայն եկեք չշտապենք եզրակացություններ անել: Մեզ դեռ 28 խաղ է սպավում առաջանության շրջանակներում:
Ամեն բան կարող է պատահել: Դեռ չենք խոսի չեմպիոնության մասին: Պարզապես, հաղթահարել ենք հոգեբանական բարդությունները: Մենք թիմային խաղ ենք ցուցադրում՝ միաժամանակ ցուցադրելով անհատական վարպետություն»,- Daily Mail-ը մեջբերում է Ժիրուի խոսքերը:










































