«Մոնրեալ Իմպակտ»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան նշել է, որ MLS-ը ճիշտ ուղի է ընտրել, բայց պետք է դեռ շատ աշխատանքներ և մեծ փոփոխություններ կատարվեն, որպեսզի այն հնարավոր լինի համեմատել աշխարհի առաջատար լիգաների հետ:
«MLS-ը հիանալի լիգա է, որի շրջանակներում հանդես են գալիս հիանալի թիմեր և գերազանց ֆուտբոլիստներ: Սակայն ես կարծում եմ, որ եթե այդ լիգան ցանկանում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում լավագույնների թվում լինել, պետք է փոփոխություններ կատարվեն: Երկարատև տեղափոխությունները, անհաջող մարզադաշտերը… խոսքս այդ մասին է:
MLS-ն ընդհանուր գծեր ունի Անգլիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի առաջնությունների հետ: Կարծում եմ՝ այն ճիշտ ուղի է ընտրել»,- Goal-ը մեջբերում է Դրոգբայի խոսքերը:












































