ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ Խելաիֆին մեկնաբանել է իր թիմի խաղը Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանում:
«Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ մրցաշրջանի խաղարկությունում մենք պարտություն ենք կրել միայն մեկ անգամ` «Պորտու»-ից: Հիանալի խաղ ցուցադրեցինք «Բարսելոնա»-ի դեմ դիմակայություններում: Այժմ ՊՍԺ-ն հպարտ է և միաժամանակ հիասթափված:
Շատ կարևոր է, որ մենք ցուցադրեցինք մեր ներուժը: Պետք է հաշվի առնել, որ ՊՍԺ-ն երիտասարդ ակումբ է, մենք նոր ենք փորձ ձեռք բերում»,- ասել է փարիզյան ակումբի նախագահը:









































