«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ակումբի անդամների համաժողովի ժամանակ ներկայացրել է նախորդ մրցաշրջանի հաշվետվությունն ու ակումբի զարգացման մարտավարության ծրագրերը:
«Մենք պետք է հպարտանանք, որ «Բարսելոնա»-ի ընտանիքի անդամ ենք: 21-րդ դարում մենք դարձել ենք թիվ մեկ ակումբը՝ մարզական հաջողությունների, ֆինանսական կայունության շնորհիվ: Պետք է նոր հաղթական փուլ սկսենք՝ հիմնվելով նախորդ տարվա հաջողությունների վրա:
2014/15 թվականների մրցաշրջանում «Բարսելոնա»-ի եկամուտը կազմել 608 մլն եվրո, իսկ զուտ շահույթը՝ 15 մլն: 2015/16 թվականների մրցաշրջանի բյուջեն նախատեսում է եկամուտների ավելացում՝ մինչև 633 մլն եվրո, իսկ զուտ շահույթը կհասնի 20 մլն-ի»,- AS-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:







































