Saturday, 06 06 2026
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Ո՞վ խանգարեց Րաֆֆի Հովհաննիսյանին. Facebook

«Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ստանձնելով շարժման ղեկավարությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ուներ երեք տարբերակ.

ա) ոտքի հանելով դժգոհ հանրությանը, միավորելով ընդդիմությանը՝ հաղթահարել իշխանությունների դիմակայությունը և ուժով վերցնել իշխանությունը,
բ) գնալ արժանապատիվ համագործակցության իշխանությունների հետ և շարժումը պահելով՝ հասնել համակարգային որոշակի փոփոխությունների,

գ) զրոյանալ ու արժանանալ իր իսկ հետևորդների ծաղրին (ինչպես եղել է նախորդ առաջնորդների հետ):

Առաջին տարբերակը գրեթե անհավանական էր, հատկապես կուսակցությունների խանդը, ինչպես նաև նախորդ շարժման պարտությամբ պայմանավորված հանրային որոշակի պասիվությունը հաշվի առնելով:

Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես ինքն էլ գիտեր դա և ակնհայտ ագրեսիա չէր դրսևորում իշխանությունների հանդեպ:

Այսպիսով մնում էր մի ելք՝ երկրորդը: Այս տարբերակին կողմ էին նաև իշխանությունները: Դրա ապացույցն էր պետության երկրորդ դեմքին Ազատության հրապարակ գործուղելը, Սերժ Սարգսյանի նամակը Րաֆֆի Հովհաննիսյանին:

Իշխանությունները պատրաստ էին որոշ վերահսկողական և այլ ֆունկցիաներ տրամադրել ընդդիմությանը: Դա արվում էր, ըստ ամենայնի, ներքին լարվածությունը մեղմելու, միջազգային հանրության առջև հանդուրժող ներկայանալու, հանրության դժգոհ հատվածի պահանջները մասամբ բավարարելու նպատակով:

Իշխանությունների այս պատրաստակամությունը շարժման որոշ ղեկավար ակտիվի կողմից ընկալվեց որպես իշխանությունների թուլության նշան, հնչեցին իշխանությունների հետ չհամագործակցելու, ինքնափլուզվող իշխանությունների ավերակների տակ չմնալու կոչեր:

Իրականության այս ոչ ճիշտ ընկալումը պատճառ դարձավ, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանի անունից Սերժ Սարգսյանին ուղարկվի առաջարկությունների մի այնպիսի փաթեթ, որը չէր ընդունվի անգամ այն կազմողների կողմից: Անգամ այս ոչ ճիշտ քայլից հետո Սերժ Սարգսյանը համաձայնություն հայտնեց երկխոսել՝ քննարկման հիմք ընդունելով ոչ իրատեսական այդ առաջարկները: Ընդդիմությունը թույլ տվեց երկրորդ վրիպումը՝ Սերժ Սարգսյանին բանակցելու հրավիրելով Ազատության հրապարակ:

Այս պահից սկսած երկխոսության հավանականությունը մոտեցավ զրոյին, և սկսեց գործել 3-րդ տարբերակը, որն էլ իրականություն դարձավ ապրիլի 9-ին:

Րաֆֆի Հովհաննիսյանին լավ ճանաչելով, ինչպես նաև վերջին ամսում նրա պահվածքը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ շարժման ղեկավարության կողմից թույլ տրված սխալները հենց նրա՛նց խորհրդով էին, ովքեր ապրիլի 9-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունից հետո առաջինը շտապեցին իրենց անունը հեռու պահել Րաֆֆի Հողհաննիսյանից:

Հ.Գ. Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է. այստեղ գլխավորը արդար ու ազնիվ լինելը չէ, այլ դիրքային առավելությունը արդյունքի վերածել կարողանալը:
Հ.Գ.2 Արդեն հրապարակայնորեն ներկայացրել եմ ստեղծված իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը իր իսկ կողմից փրկելու և ռացիոնալ հուն փոխադրելու առաջարկ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում