«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի կարծիքով՝ իր ակումբակից Կրիս Սմոլինգն աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանների եռյակում է:
«Սմոլինգն անհավանական խաղացող է: Իմ կարծիքով՝ նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանների եռյակում է: Նա, իսկապես, հիանալի որակներ ունի: Կարևորն այն է, որ Կրիսը շարունակում է առաջընթաց գրանցել:
Նա դառնում է մեր թիմի պաշտպանության գծի առաջատարը: Ակնհայտ է, որ Սմոլինգը հիանալի է հանդես գալիս թե՛ «կարմիր սատանաներ»-ի, թե՛ Անգլիայի հավաքականի կազմում»,- 101 Great Goals-ը մեջբերում է Ռունիի խոսքերը:







































