Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպաններ Ռոբերտո Պերեյրան և Կվադվո Ասամոան բաց կթողնեն մոտ 1 ամիս, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց վնասվածքները ստացել են Իտալիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Ատալանտա»-ի դեմ հանդիպման ընթացքում:
Նշենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնության շրջանակներում Պերեյրան մասնակցել է 9, իսկ Ասամոան՝ 2 հանդիպման:









































