Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, թե կանխազգացել է, որ հեթ-տրիկ է ձևակերպելու «Աուգսբուրգ»-ի դեմ հանդիպմանը:
Երեք գոլերի շնորհիվ «մեղուներ»-ի հարձակվողը Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկուների մրցավազքում հավասարվել է Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին: Նրանք 13-ական գոլ են խփել:
«Չգիտես ինչու, վստահ էի, որ երեք գոլ եմ խփելու «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում: Դա, իհարկե հաճելի է, բայց ավելի կարևոր են նվաճած երեք միավորները: Կարծում եմ՝ այս պահին Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Ես ձգտում եմ հանդես գալ նույն մակարդակով, բայց չեմ ցանկանում, որ ինձ համեմատեն Ռոբերտի հետ:
Մրցաշրջանի մեկնարկից առաջ հայտարարել եմ, որ մտադիր եմ 20 գոլ խփել: Այդ նպատակս դեռ չի իրագործվել: Պետք է շարունակել»,- դորտմունդյան ակումբի մամուլի ծառայությունը մեջբերում է Օբամեյանգի խոսքերը:







































