Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության փոխնախարար Սևինջ Հասանովան չի բացառում, որ ապագայում հանրապետությունը կարող է անդամակցել ԵՏՄ-ին։ Այդ մասին նա հայտարարել է այսօր Բաքվում ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում:
«Մենք հնարավոր ենք համարում այն միություններին մասնակցելը, որոնք շահավետ կլինեն մեզ համար։ Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին վերլուծել այդ կազմակերպություններին մասնակցելու առավելություններն ու թերությունները։ Օրինակ՝ մենք վերլուծում ենք, թե մեզ համար որքանով է շահավետ կամ ոչ ԱՀԿ-ին անդամակցելը։ Ուստի պետք է մանրակրկիտ գնահատական տալ ԵՏՄ-ին կամ մյուս միություններին Ադրբեջանի մասնակցությանը»։








































